ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 13-ին կայացած նիստում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկն այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով այս գործով հանդիսանում է որպես կողմ, նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով։ Այս հանգամանքը կարող է կասկած հարուցել, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։ Երկրորդ հիմքն այն է, որ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին և Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնել։ Մեզ զրկում եք Քոչարյանի պաշտպանությունն արդյունավետ կերպով իրականացնելու հնարավորությունից»,- ասաց Ալումյանը։
Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 14-ին:
«Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու համար դատական ակտ կայացնելու նպատակով դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ: Դատարանը հաջորդ նիստը նշանակում է սույն թվականի մայիսի 14-ին, ժամը 12:30-ին: Այդ ժամին էլ կհրապարակվի որոշումը»,- նշեց Գրիգորյանը:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցածիրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ ՌոբերտՔոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿգլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետնախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետությանսահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ ՌոբերտՔոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էինկալանավորման որոշումը:
Հունվարի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՆելլիԲաղդասարյանը ինքնաբացարկ էր հայտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով:
Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրելնախագահող դատավորին: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործովինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:
Հունվարի 14-ին ինքնաբացարկ էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը:
Մայիսի 6-ին ինքնաբացարկ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկինփոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար ՅուրիԽաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննողդատավոր Վարդան Գրիգորյանը:






