Կիրակի, 15. 03. 2026

spot_img

Լյուքսեմբուրգի վարչապետն ուրախությամբ է արձագանքել Հայաստանում ՏՏ համաժողովին մասնակցելու առաջարկին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը քննարկել են համագործակցության լայն շրջանակ՝ նաև բիզնես ֆորումների կազմակերպման և կրթության ոլորտում համագործակցության զարգացման հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետների հանդիպման մանրամասները լրագրողների հետ զրույցում ներկայացրեց վարչապետ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Այցը կարևոր նպատակ ուներ՝ զարգացնել քաղաքական երկխոսությունը,  ընդգծել մեր վերաբերմունքը Լյուքսեմբուրգի նկատմամբ,  նաև խոսել երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին: Կարող եմ ասել, որ հանդիպման ընդհանուր ֆոնը շատ դրական էր, երկու վարչապետների միջև կա փոխըմբռնում; Քննարկվեց համագործակցության լայն շրջանակ՝ նաև տնտեսական ոլորտում, խոսք գնաց բիզնես ֆորումների կազմակերպման, կրթության ոլորտում համագործակցության զարգացման մասին: Լյուքսեմբուրգի վարչապետը հատուկ կարևորեց ուսանողների փոխանակման հնարավորությունը և պատրաստակամություն հայտնեց տարբեր համալսարաններից ընդունել մեր ուսանողներին»,-ասաց Կարապետյանը:

Հանդիպման արդյունքում արդեն կան որոշակի պայմանավորվածություններ։ «Լյուքսեմբուրգի վարչապետը նաև տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուն է, և նա ուրախությամբ արձագանքեց վարչապետի հրավերին՝ մասնակցելու Համաշխարհային ՏՏ համաժողովին, որը տեղի կունենա այս տարի հոկտեմբերին: Կարծում եմ, որ Լյուքսեմբուրգը կմասնակցի պատկառելի պատվիրակությամբ»,-ասաց Կարապետյանը:

Նշվել է նաև, որ Հայաստանը դրական է գնահատում մի քանի ուղղություններով՝ հատկապես քաղաքական մակարդակում Լյուքսեմբուրգի աջակցությունը Հայաստանին: Դա մասնավորապես դրսևորվել է   նրանով, որ անցյալ տարի ամռանը Լյուքսեմբուրգի խորհրդարանը վավերացրել է ընդլայնված և Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նաև 2 տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Սրա մասին էլ խոսք գնաց, և մեր երախտագիտության դրսևորումն էր նաև այցելությունը Լյուքսեմբուրգի խորհրդարան»,-նշեց խոսնակը:

Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգում է աշխատանքային այցով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին