Կիրակի, 15. 03. 2026

spot_img

Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի և մյուսների  գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 13-ին կայացած նիստում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկն այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով այս գործով հանդիսանում է որպես կողմ, նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով։ Այս հանգամանքը կարող է կասկած հարուցել, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։ Երկրորդ հիմքն այն է, որ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին և Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնել։ Մեզ զրկում եք Քոչարյանի պաշտպանությունն արդյունավետ կերպով իրականացնելու հնարավորությունից»,- ասաց Ալումյանը։

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 14-ին:

«Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու համար դատական ակտ կայացնելու նպատակով դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ: Դատարանը հաջորդ նիստը նշանակում է սույն թվականի մայիսի 14-ին, ժամը 12:30-ին: Այդ ժամին էլ կհրապարակվի որոշումը»,- նշեց Գրիգորյանը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցածիրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ ՌոբերտՔոչարյանինՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿգլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համարոր նրանք այլ անձանց հետնախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետությանսահմանադրական կարգըՄիքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվելՅուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվելիսկ ՌոբերտՔոչարյանը կալանավորվել էՌոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էինկալանավորման որոշումը:

Հունվարի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՆելլիԲաղդասարյանը ինքնաբացարկ էր հայտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով:

Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրելնախագահող դատավորինԻնքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքըոր դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործովինքնաբացարկ է հայտարարել՝ նշելովոր իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:

Հունվարի 14-ին ինքնաբացարկ էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը:

 

Մայիսի 6-ին ինքնաբացարկ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանինախկինփոխվարչապետ Արմեն ԳևորգյանիՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար ՅուրիԽաչատուրովիՊաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննողդատավոր Վարդան Գրիգորյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին