Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

ԱԺ նախագահը ստորագրել է անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու որոշում

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել մայիսի 24-ին Ազգային ժողովի դահլիճում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Տարբեր առիթներով խոսել եմ Հայաստանում անցումային արդարադատության կիրառման հնարավորության վերաբերյալ։ Քանիցս վերահաստատել եմ այս հարցում լավագույն լուծումները գտնելու մեր քաղաքական թիմի հանձնառությունը։

Վստահ եմ, որ լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները, որոնք հնարավորությոուն կտան պարզել, թե հանրության տարբեր շրջանակներն, այդ թվում քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մասնագիտական ու ակադեմիական շրջանակները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիները ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։

Ուստի, որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո այսօր որոշում եմ ստորագրել մայիսի 24-ին Ազգային ժողովի դահլիճում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ։

Լսումների ընթացակարգը և մասնակցության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Ազգային ժողովի կայքում»,- գրել է Միրզոյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին