Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Արցախ. Էկոտուրիզմ, փէյնթբոլ, ջիպ տուրեր, մրցոյթներ, երգ ու պար Արցախը հրաւիրում է ժենգյալով հացի փառատօնի

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Արցախի Հանրապետութեան Հաթերք գիւղում երկրորդ տարին անընդմէջ կազմակերպւում է Ժենգյալով հացի փառատօնը, որն իր շուրջ է հաւաքում տարբեր երկրների զբօսաշրջիկների:

«Արմէնփրէս»-ի հաղորդմամբ՝ այդ օրը կը թխուի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ աւելի քան 3 մեթր երկարութեամբ, որը յաւակնում է գրանցուել Գինէսի ռեկորդների գրքում (անցեալ տարի այն գրանցուել է Դիւցազնագրքում):

«Մաքսիմալ թուով այցելուներ ներգրաւելու համար՝ նախատեսում ենք աննախադէպ գրաւիչ առաջարկներ անել: Օրինակ՝ այն տրանսպորտը, որով կը տեղափոխենք հիւրերին, արժէքի մի մասը կը փոխհատուցուի հովանաւորների կողմից և գները կը լինեն բաւականին մատչելի»,– ասաց Ժենգյալով հացի փառատօնի կազմակերպիչ Սամուէլ Միրզախանեանը:

Փառատօնը կազմակերպւում է «Էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնող խմբի կողմից, Արցախի Հանրապետութեան Մշակոյթի, երիտասարդութեան հարցերի և զբօսաշրջութեան նախարարութեան ու Մարտակերտի շրջանի վարչակազմի աջակցութեամբ:

«Մենք նպատակ ունենք նպաստել Արցախում էկոտուրիզմի զարգացմանը, ապահովել զբօսաշրջիկների մեծ հոսք, մեծացնել համայնքի ճանաչելիութիւնը և օգտագործելով էկոտուրիստական պոտենցեալը՝ համայնքը տանել համաչափ զարգացման ճանապարհով: Փառատօնի շրջանակներում նախատեսում ենք կազմակերպել ժամանցային և մշակութային մի շարք միջոցառումներ: Հաթերքի բարձրաւանդակներից մէկում կազմակերպուելու են արկածային ժամանցային միջոցառումներ՝ փէյնթբոլ, ջիպ տուրեր, ինչպէս նաև ողջ Արցախում տեսարժան վայրերի այցելութիւններ»,– նշեց փառատօնի կազմակերպիչը:

Միջոցառումը կ՚ուղեկցուի կենդանի երաժշտութեամբ, հրաւիրուած են տարբեր երգիչներ ՀՀ-ից, Ստեփանակերտից, Մարտակերտի շրջանից:

«Լինելու է աւելի քան 100 տաղաւար, որոնցից մօտ 90-ում կը թխուի ժենգյալով հաց: Այցելուները հնարաւորութիւն կ՚ունենան հետևել ժենգյալով հացի պատրաստման ողջ ընթացքին: Տեղում պատրաստուելու են նաև ազգային այլ ուտեստներ՝ կորկոտ, խաշիլ, խաշլամա, խորոված, քյաբաբ, կը լինեն նաև տեղական արտադրութեան պահածոներ, թթի օղի և այլն»,– շեշտեց Միրզախանեանը և յաւելեց, որ փառատօնի մասնակիցներն իրենց աշխատած գումարների մի մասը հնարաւորութիւն կ՚ունենան ուղղել Մարտակերտի Մշակոյթի տան վերանորոգմանը:

«Արմէնփրէս»-ի թղթակցի հարցին, թէ ինչ թուով հիւրեր են սպասում և յատկապէս որ երկրներից՝ Միրզախանեանը պատասխանեց, որ նախատեսում են ընդունել 12-15 հազար այցելուի՝ ե՛ւ Հայաստանից, ե՛ւ եւրոպական տարբեր երկրներից:

«Անցեալ տարի մեր միջոցառման մասշտաբներն աւելի փոքր էին, կար մօտ 3,500 այցելու, տաղաւարներն ընդամէնը 15-ն էին: Այս տարի դրանք կը լինեն աւելի քան 100-ը: Նախատեսում ենք, որ ներկայ կը լինի Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, ինչպէս նաև ակնկալւում է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի մասնակցութիւնը»,– ասաց փառատօնի կազմակերպիչը և յաւելեց, որ հիմնականում զբօսաշրջիկները կը լինեն Ռուսաստանից, Չեխիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Քանատայից:

Նա նաև շեշտեց, որ հրաւիրուած են տարբեր միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, նախարարներ:

Փառատօնի բացումը տեղի է ունենալու Մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ին: Հիւրերի ժամանումը սկսուելու է առաւօտեան ժամը 10:00-ից:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին