Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու Կառավարության կառուցվածքի փոփոխությունների օրինագծին

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկրորդ ընթերցման ժամանակ ևս դեմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովում նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, երկրորդ ընթերցման ժամանակ ևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու խորհրդարանին ներկայացված օրենքի այս նախագծին»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ Մշակույթի նախարարությունը Կրթության և գիտության, Սպորտի նախարարության հետ միացնելու մեջ տրամաբանություն չի տեսնում:

Նախագծի ամբողջական ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալնախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթությանգիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Կառավարության նիստերը կլինեն դռնբաց՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանվածորոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էրոր Սփյուռքինախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարիպաշտոն վարչապետի աշխատակազմումՀանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչըՍփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարությանաշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

ԱԺում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքումփոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացվածնախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և«Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին