Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննող դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

«Այո, դատավորն ինքնաբացարկ է հայտնել, այժմ էլ գործը հանձնվել է դատարանի գրասենյակ, որպեսզի էլեկտրոնային համակարգով, պատահականության սկզբունքով վերամակագրվի մեկ այլ դատավորի: Թե ինչ պատճառներով է ինքնաբացարկ հայտնել՝ տեղյակ չեմ, բավարար ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- նշեց Խաչատրյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ իրենք դեռևս որոշումը չեն ստացել, ԶԼՄ-ներից են իմացել այդ տեղեկությունը: Պաշտպանն ընդգծեց, որ Գրիգորյանն իրավունք չուներ առանց մեղադրյալների խափանման միջոցների հարցը լուծելու ինքնաբացարկ հայտնել, իսկ խափանման միջոցի հարցը դատավորը չէր կարող լուծել առանց կողմերի մասնակցության:  

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին