Շաբաթ, 24. 01. 2026

spot_img

Ցեղասպանութեան նուիրուած միջոցառումներ Քալիֆորնիայում

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ապրիլի 22-ին Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նուիրուած ոգեկոչման պաշտօնական միջոցառում՝ Քալիֆորնիայի հայկական օրէնսդրական խմբի նախաձեռնութեամբ: Միջոցառմանը յաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում նահանգային խորհրդարանի պատգամաւոր Ատրին Նազարեանը յայտնեց  Հայոց Ցեղասպանութեան թեմայով կազմակերպուած մրցոյթի յաղթող աշակերտների անունները, որոնք կրթաթոշակի արժանացան: Ելոյթ ունեցան Քալիֆորնիայի հայկական օրէնսդրական խմբի անդամները, ինչպէս նաև ՀՀ գլխաւոր հիւպատոս Դոկտ. Արմէն Բայբուրդեանը, որը ներկայացրեց Հայաստանի միջազգային ջանքերը Ցեղասպանութեան կանխարգելման գործում:

Այնուհետև Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ստորին պալատում ներկայացուեց Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման բանաձևը՝ խորհրդարանի անդամ Լ. Ռիվասի կողմից: Օրէնդրական նախաձեռնութեանը աջակցեցին Քալիֆորնիայի խորհրդարանական բոլոր խմբերը: Այնուհետև Ատրին Նազարեանը Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանին ներկայացրեց ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանին, մանրամասնելով նրա կենսագրութիւնն ու աշխատանքային գործունէութիւնը: Իր ելոյթում դեսպան Բայբուրդեանը ասաց. «Քալիֆորնիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու ներկայիս բանաձևի ընդունումը խորհրդանշում է ադրարութիւնը: Այն զօրաւոր ուղերձ է՝ ամբողջ աշխարհին, որ Ցեղասպանութիւնը և մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնները այևս երբեք չպէտք է տեղ գտնեն ապագայում: Հայաստանը, լինելով փոքր երկիր, այսօր առաջամարտիկ է միջազգային համախմբուած ջանքերի՝ ուղղուած Ցեղասպանութեան կանխարգելմանը: Դրա վառ ապացոյցն է անցած Դեկտեմբերին Երևանում կայացած Ցեղասպանութեան դէմ 3-րդ գլոբալ ֆորումը»:

Նոյն օրը Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման բանաձևը միաձայն ընդունուեց  Քալիֆորնիայի սենատում: Այն ներկայացրեց սենատոր Անդրէաս Բորջէասը: Նիստի ընթացքում հնչեցին Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող ելոյթներ: Այնուհետև սենատոր Էնթոնի Փորթանթինոն սենատին ներկայացրեց ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանին և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին:

Խորհրդարանի երկու պալատների նիստերից յետոյ Քալիֆորնիայի հայկական օրէնսդրական խմբի կազմակերպմամբ տեղի ունեցաւ պաշտօնական ընդունելութիւն, որին մասնակցեցին Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նիւսոմը, Քալիֆորնիայի նահանգային սենատի նախագահ Թոնի Աթկինսը, խորհրդարանականներ, պաշտօնական անձինք և հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

ՀՀ ԳԼԽԱՒՈՐ ՀԻՒՊԱՏՈՍՈՒԹԻՒՆ

Լոս Անճելըս

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին