Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Ահազանգեր ենք ստանում, որ խտրականության տարբեր դրսևորումներ են աշխատաշուկայում տեղի ունենում. վարչապետ

 Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ որոշման նախագծին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար` բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:

«Նախագծով առաջարկվող կարգավորումը իր բովանդակությամբ չի համապատասխանում Օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց Բաթոյանը:

«Ի՞նչ է ստացվում, մեր Սահմանադրության մեջ խտրականությունն արգելող շատ հստակ հոդված կա, բայց մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ խտրականության տարբեր դրսևորումներ աշխատաշուկայում տեղի են ունենում», – ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին