Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները հաստատեցին օրակարգով քննարկված հարցերի շուրջ ընդունված որոշումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդի 17-րդ նիստի օրակարգում ընդգրկված էր 13 հարց:
«Մենք այսօր նեղ կազմով անցկացրինք շատ արդյունավետ քննարկում: Բոլոր երկրները դրսևորեցին կառուցողական կեցվածք: Բայց կարծում եմ, որ դա տեղի ունեցավ մեծամասամբ այն բանի շնորհիվ, որ դուք՝ հարգելի Նիկոլ Վովայի, միացաք մեզ: Հուսով եմ, որ մենք հետագայում նույնպես այդպիսի արդյունքներ կգրանցենք: Ես Հայաստանին ցանկանում եմ հաջողություններ ԵԱՏՄ նախագահության գործում»,- ասաց Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը:
Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը նշեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը նոր տեմպ կհաղորդի կառույցին: «Վստահ եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը մեր կառույցին նոր տեմպ կհաղորդի: Այս տարին մեր կառույցի համար հոբելյանական է: 2018թ. մենք ամփոփեցինք մի շարք ոլորտներում տնտեսական աճով»,- ասաց Մամինը:
Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը շեշտեց այն հանգամանքը, որ 2019թ. լրանում է միության ստեղծման պայմանագրի կնքման հինգերորդ տարին: «Այս տարի մենք նշում ենք ԵԱՏՄ-ի ստեղծման պայմանագրի կնքման 5 տարին: ԵԱՏՄ-ն հանդիսանում է երիտասարդ և արագ զարգացող ինտեգրացիոն միություններից մեկը: Փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, ինչպես նաև մեծ Եվրասիական հարթակի մտահղացման զարգացումը հանդիսանում են ԵԱՏՄ զարգացման հիմնական ուղղությունները: Միության ներսում գրանցված տնտեսական հաջողությունները խոսում են ԵԱՏՄ անդամ երկրների միջև տնտեսական հաջող և ինտենսիվ համագործակցության մասին»,- նշեց Աբիլգազիևը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ կառույցի ինտեգրացիոն ծրագիրն, ընդհանուր առմամբ, կայացել է: «5 տարին երկար ժամկետ չէ, բայց կարելի է խոսել իրականացած աշխատանքների մասին: Կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ ինտեգրացիոն ծրագիրն, ընդհանուր առմամբ, կայացել է: Այն աշխատում է, մեր հնգյակի միասնական շուկան զարգանում է: Դրական փոփոխություններ կան բոլոր ուղղություններով»,- ասաց Մեդվեդևը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում անդամպետությունների երկրների վարչապետերն ընդգծեցին, որ նեղ կազմով քննարկումն ընթացել էկառուցողական մթնոլորտում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին հայկական կողմին՝ ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ միջկառավարական խորհրդի նիստը բարձրմակարդակով կազմակերպելու և հյուրընկալության համար:
Նիստի օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որոնցից 8-ը քննարկվել են նեղ կազմովհանդիպման ժամանակ: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչներըքննարկել են ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղություններիզարգացմանն առնչվող հարցեր:
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը: Նիստի մասնակիցները կարծիքներ են փոխանակել ԵԱՏՄ շրջանակում ինտերնետային առևտրիզարգացման հեռանկարների շուրջ, հաստատել են արտատնտեսական գործունեությանկարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխանիզմի էտալոնայինմոդելը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը կայացել է Ալմաթիում, 2019թ. փետրվարի 1-ին: Նիստի օրակարգում 16 հարց էր ընդգրկված, որոնք բոլորն էլ ուղղված էին Միությանկազմում երկրների համագործակցության ամրապնդմանը:
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանմիջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ ևհիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է2014թ. մայիսի 29-ին Աստանայում: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասինպայմանագիրն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄմասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժիմեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:
2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը:






