Հինգշաբթի, 05. 03. 2026

spot_img

Արցախի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Արգենտինայում գործող մի շարք հայկական կառույցների ներկայացուցիչների հետ

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը և ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հանդիպել է Արգենտինայում գործող մի շարք հայկական կառույցների ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջին հանդիպումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի մասնաճյուղի անդամների հետ էր: Այնուհետ հաջորդաբար հանդիպումներ են տեղի ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանի, «Արգենտինայի Հանրապետության Հայկական հաստատությունների» (IARA) ղեկավար կազմի, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի, Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատասխանատուների հետ:
                          
Հանդիպումների ընթացքում քննարկվել են համազգային նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և հեռանկարները, Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության ամրապնդումը, հայրենիք-սփյուռք հարաբերությունների հետագա խորացումը:

Առաջիկա օրերին նախատեսվում են պատվիրակության մի շարք հանդիպումներ Արգենտինայի Հանրապետության քաղաքական և ակադեմիական շրջանակների հետ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին