Շաբաթ, 08. 02. 2025

spot_img

Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ԱԺ աջակցության հնարավոր ծրագրերը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն էր միջազգային գործընկերներին ներկայացնել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ եւ նյութական կարիքները, նախանշել առաջնահերթություններն ու կարծիքներ փոխանակել կարիքների հասցեագրման հնարավոր տարբերակների շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի դեսպանները, Շվեդիայի, Չեխիայի, Ֆրանսիայի գործերի հավատարմատարները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը, ԵՄ պատվիրակության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԽ երեւանյան գրասենյակի ու դիվանագիտական անձնակազմի այլ ներկայացուցիչներ:

Խորհրդարանի ղեկավարն իր բացման խոսքում նշել է, որ անձամբ հետաքրքված եւ ներգրավված է լինելու բոլոր միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերի համակարգման գործին, ինչն իր կարծիքով հաջողության հասնելու փորձված գրավական է:

Վկայակոչելով ընտրությունների նախապատրաստման ծրագրի հաջողված փորձառությունը՝ Արարատ Միրզոյանը գործընկերներին առաջարկել է ջանքերի համադրման եւ միասնական ծրագիր իրականացնելու համանման մոտեցում որդեգրել՝ նպատակ ունենալով իրականացվող եւ նախապատրաստվող ծրագրերի լավագույնս համակարգման միջոցով գրանցել ցանկալի արդյունքներ:

Միջազգային գործընկերները շնորհակալություն են հայտնել օրենսդիր մարմնի ղեկավարին նման կառուցողական եւ նախաձեռնողական մոտեցման համար՝ ներկայացնելով նաեւ այն հիմնական ծրագրերն ու ներգրավվածության այլ ձեւաչափերը, որոնք հնարավոր են յուրաքանչյուր առանձին գործընկերոջ դեպքում:

ՄԱԿ Միջազգային զարգացման ծրագրի կողմից ներկայացվել է Խորհրդարանական աջակցության միասնական ծրագրի հայեցակարգը, որը մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի պատասխանատուների եւ միջազգային մի շարք գործընկերների սերտ համագործակցությամբ:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հաջորդ քայլերի եւ ժամկետների վերաբերյալ, ինչպես նաեւ հանձնառություն ստանձնել փնտրելու եւ գտնելու ներգրավման նոր հնարավորություններ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին