Երեքշաբթի, 18. 02. 2025

spot_img

Փաշինյանը Զելենսկիին խորհուրդներ է տվել Պուտինի հետ շփվելու վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանց խոչընդոտների շփվելու համար անհրաժեշտ է լինել մաքսիմալ ազնիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը՝ պատմելով այն մասին, թե ինչպես է Զելենսկիին խորհուրդ տվել հարաբերություններ կառուցել Պուտինի հետ:

«Չեմ կարծում, որ նրա համար դժվար կլինի շփվել (խմբ.- Պուտինի հետ): Կա պայման. եթե լինես ուղիղ, ազնիվ, առանց դավերի, դժվար չի լինի: Ուղղակի պետք է ուղիղ և ազնիվ շփվել»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ դա կգնահատի, եթե նա տեսնում է իր զրուցակիցը չի փորձում իրեն ինչ-որ բանում խաբել: Իմ համոզմամբ՝ սա բոլոր տեսակի հարաբերություններում շատ ճիշտ մոտեցում է: Գուցե դիվանագիտության մեջ ու միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, սակայն ես բոլորի հետ եմ այդպես շփվում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ավելի վաղ Փաշինյանը թվիթերյան էջում ուկրաիներեն շնորհավորել էր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Նա համոզմունք էր հայտնել, որ նոր նախագահը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրանան:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին