Կիրակի, 16. 02. 2025

spot_img

Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան

Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ վկայակոչելով Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալները: «Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ»,-նշեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 290 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին