Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  նամակում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո´պարոն Նախագահ, Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության յուրատեսակ մարմնավորումն է, որի հետ մենք նույնացրել ենք Փարիզն ու նրա բազմադարյա պատմությունը:  

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում ֆրանսիացիներին և կիսում նրանց զգացմունքները:

Միաժամանակ լիահույս ենք, որ բոլորիս համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ տաճարի նախկին տեսքը վերականգնելու նպատակով»։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին