Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ինընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչելՀայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալականANSA գործակալությունը։
Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։