Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Չեխական DANA հաուբիցների մատակարարումն Ադրբեջան իրականացվել է երրորդ երկրների միջոցով. Չեխիայի պաշտպանության նախարար

 Չեխական արտադրության DANA հաուբիցների մատակարարումն Ադրբեջանի Հանրապետություն  իրականացվել է երրորդ երկրների միջոցով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում բրիֆինգի ժամանակ հայտնեց Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը:

Նրա խոսքով`դա չի իրականացրել Չեխիայի Հանրապետությունը:  «Հարցը քննարկվում է ոչ միայն Հայաստանի, այլև Չեխիայի լրատվական դաշտում: Առաջին հերթին պետք է ասեմ, որ Չեխիայի Հանրապետությունը կատարում է ինչպես միջազգային, այնպես էլ Չեխիայի օրենսդրության պահանջները և հստակորեն վերահսկում արտահանումների լիցենզավորման գործընթացը: Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր պահանջները և ոչ մի լիցենզավորում չենք տալիս Ադրբեջան ուղղված մատակարարումների համար»,-նշեց նա:

Լյուբոմիր Մետնարն ընդգծեց, որ 2016-2017 թվականների ընթացքում մի շարք դեպքերում դիմումներ են եղել լիցենզավորում ստանալու և Չեխիայից արտահանելու ինչպես նշված հաուբիցները, այլև մեկնարկային կայաններ, բայց պաշտպանության և ներքին գործերի նախարարության առաջարկությամբ այդ դիմումները մերժվել են: «Չեխիայի Հանրապետությունը հստակ կատարում է միջազգային օրենքի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ-ի կողմից սահմանված միջազգային զինտեխնիկայի մասին սահմանափակումները: Մենք աջակցում ենք խաղաղ կարգավորման ջանքերին»,-հավելեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին