Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց

 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացրեց:

 «Արմենպրես»ի փոխանցմամբ` Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր դատարան ՊԵԿ քննչական վարչության քննիչը:

Դատարանի շենքի դիմաց «Սպայկա» ՍՊԸ-ի բազմաթիվ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

2019 թապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկտուրք կամպարտադիր այլ վճար չկատարելը):

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն էներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանԴավիթՎենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին