Չինաստանի Շանսի նահանգի կենտրոնական հատվածում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանվել է ավելի քան 3800 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չինաստանի արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունից հայտնել են, որ հրդեհվել է 360 հեկտար հողատարածք: Կրակի մարմանը կցվել են 1600 մարդ և ավելի քան 30 հրշեջ մեքենա ու 6 ինքնաթիռ:






