Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

ԵԱՏՀ խորհրդի նիստը նախագահել է ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը. հաջորդ նիստը կկայանա Երևանում

Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր 46 հարց, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի ընթացքին, ծրագրերի իրականացման մեխանիզմներին, թվայնացմանը, ինչպես նաև երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի գործընթացում տեխնիկական խոչընդոտների վերացմանը: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և մի շարք երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի բանակցությունների ընթացքին: Քննարկվել են նաև վարորդական իրավունքներին և էլեկտրոնային ստորագրություններին, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում էր ընդգրկված նաև 2019 թվականին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների քննարկումը:

Նիստի ընթացքում որոշվել է ԵԱՏՀ հաջորդ նիստն անցկացնել ապրիլի 29-ին Երևանում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին