Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մարտի 19-ին հայտարարել Է պետության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Որոշում եմ կայացրել որպես նախագահ իմ լիազորությունները վայր դնելու մասին։ Այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ այս բարձր պաշտոնը։ Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»,- ասել է Նազարբաևը՝ պետական հեռուստաալիքներով հանրությանն ուղղված իր ելույթի ընթացքում։ Քասիմ- Ժոմարտ Տոկաևը ժամանակավորապես իր վրա է վերցրել նախագահի լիազորությունները:
Ղազախստանի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի՝ ժամկետից շուտ պաշտոնից հեռանալու դեպքում նախագահի լիազորությունները մնացած ժամկետում իր վրա է վերցնում խորհրդարանի սենատի ղեկավարը։
Նազարբաևն, ում 79 ամյակը լրանում է այս տարի, Ղազախստանի առաջին ու միակ նախագահն էր։
Լրացում. Նազարբաևը կշարունակի մնալ անվտանգության խորհրդի անդամ և ղեկավար, կգլխավորի «Նուր օթան» կուսակցությունը: