ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ գործող կառավարության ամենաուժեղ քննադատը հենց ինքն է: Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում նա անդրադարձավ այն հարցին, թե ընդդիմություն լինելու պարագայում գործող կառավարության որ գործողությունն ամենաշատը կքննադատեր:
«Հայաստանում խոսքի ազատության, քննադատությունների սահմանափակում չկա, որ ես հիմա ինձ պատկերացնեմ ընդդիմություն ու գործող կառավարությանը քննադատեմ: Ես կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում կառավարության ամենամեծ, ամենաուժեղ քննադատը ես ինքս եմ: Համոզված եղեք, չկա որևէ հիմնավորված քննադատություն, որ սկզբում ուրիշից լսեմ, նոր ինձնից: Բոլոր քննադատությունները ես նախ ինձնից եմ լսում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: