ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ միացման միջոցով շնորհավորեց Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ արտասանելով Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծությունը։
«Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր։ Ցանկանում եմ շնորհավորել ձեր բոլորի Մարտի 8-ը և այդ առիթով ձեզ համար արտասանել Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետն ու արտասանեց բանաստեղծությունը։