Շաբաթ, 15. 02. 2025

spot_img

Թող գարնանային տոները ուրախություն, երջանկություն ու հաջողություն բերեն բոլոր կանանց ու նրանց ընտանիքներին. նախագահ Սարգսյանը շնորհավորել է կանանց

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի առթիվ ընդունելություն է կազմակերպել նախագահական նստավայրում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը նշել է, որ մարտի 8-ը հրաշալի առիթ է բարձր տրամադրությամբ շնորհավորել ու մեծարել մայրերին, տատիկներին, քույրերին ու աղջիկներին, ովքեր միավորում են գեղեցկությունը, սերն ու երջանկությունը:

Մարտի 8-ի և տոնական միամսյակի առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակից կանանց և աղջիկներին՝ Նախագահը ծաղիկներ է հանձնել նրանց՝ մաղթելով, որ գարնանային տոները ուրախություն, երջանկություն ու հաջողություն բերեն բոլոր կանանց ու նրանց ընտանիքներին:

Նախագահ Սարգսյանը մեր երկրի բոլոր կանանց ու աղջիկներին մաղթել է առողջություն, սեր ու ջերմություն, իսկ տղամարդկանց հորդորել՝ կանանց տոները նշել ոչ թե մեկ օր կամ մեկ ամիս, այլ՝ ամբողջ տարին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին