Չորեքշաբթի, 19. 02. 2025

spot_img

Ալեքսանդր Սարգսյանի՝ պետությանը նվիրաբերած գումարը կծախսվի սպառազինություն ձեռք բերելու նպատակով. «Ազատություն»

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել Ալեքսանդր Ազատի Սարգսյանին առնչվող քրեական գործի և դրա շրջանակներում պետական բյուջե փոխանցված գումարների վերաբերյալ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում «հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար»: «Թիվ 58213018 քրեական գործի նախաքննության ընթացքում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»), և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխանցել է ԱԱԾ-ն:

Ըստ նույն աղբյուրի՝ դեռևս կալանքի տակ է պահվում Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվեհամարին առկա 3 միլիոն 855 հազար 760 դոլարին համարժեք 1 միլիարդ 873 միլիոն 899 հազար 360 դրամ գումարը, և առաջիկայում նախատեսվում է կալանքի տակ պահվող գումարը ևս ուղղել հարկային պարտավորությունների կատարմանը: «Փոխանցումները կատարվել են բանկային եղանակով», – նշել է ԱԱԾ-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը 18,5 միլիոն դոլար նվիրաբերելու մասին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին