«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – 2018-ին Հայաստանի Հանրապետութենէն Ռուսիոյ Դաշնութիւն արտագաղթած է 14,358 մարդ, մինչդեռ 2017-ին՝ 13, 999 մարդ:
Հայաստանը ՌԴ ներգաղթացծներու թիւով 4-րդն է:
Ռուսիա ներգաղթած անձերուն քանակը 2018-ին նուազած է՝ հասնելով 2005-ի նուազագոյն ցուցանիշին: 2018-ին ՌԴ տեղափոխուած է 124,900 մարդ: Ատիկա կը վկայեն «Ռոսստատ» վիճակագրական գործակալութեան տուեալները, կը հաղորդէ PanArmenian.net-ը։
2017-ի համեմատ ընդհանուր ներգաղթի հոսքը Ռուսիա կրճատուած է 41%-ով, կամ 87,000 մարդով:
Առաջին անգամ ՌԴ ներգաղթեալներու առաջատար դարձած է տաճիկստանը: