Շաբաթ, 08. 02. 2025

spot_img

Երկու Հայր

Յովհաննէս Թումանեան

 «…1896ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մէջ էր ծերունի Տէր Սարգիսը:
– Հայրիկի աջը կուզեմ համբուրել,- խնդրեց նա վեհարանում եւ ներս թողին:
– Բարո՛վ, Տէր հայր,- աջը մեկնեց Հայրիկը. Քահանան համբուրեց ու հետ եկաւ, կանգնեց դահլիճի մէջտեղը յոգնած, խորտակուած:
– Որտեղի՞ց կու գաս:
– Սասունի կողմերէն. ես Տէր Սարգիսն եմ… Ես քսան հոգուց գերդաստան ունէի, Հայրի՛կ. Տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպէս․․․
– Է հիմի՞… 
– Ես ոչինչ չեմ ուզում, Հայրի՛կ, ես… այնպէս, եկել եմ… եկել եմ… Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…
– Ու Հայրիկի առաջ կանգնած էր մարդը, որ ամէն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում: Երկուսն էլ լուռ էին:
– Քանի՞ որդի կորցրիր, Տէր Սարգիս,- գլուխը վեր քաշեց կաթողիկոսը:
– Ամէնքը միասին քսան, Հայրի՛կ:
– Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,- պատասխանեց Հայրիկը,- այդ էլ քսան՝ եղաւ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, Տէր Սարգիս…
Քահանան ցնցուեց ու լուռ կանգնած էր:
– Ո՞ւմ վիշտն է մեծ, Տէր Սարգիս:
– Հայրիկինը…
– Դէ ե՛կ, Տէր Սարգիս, մօ՛տ եկ, աջդ դիր գլխիս, աղօթի՛ր, օրհնի՛ր, որ այս վշտին դիմանամ:
Ասաւ ու գլուխը խոնարհեց: Քահանան շտապեց առաջ, աջը դրաւ իր Հայրապետի գլխին, սկսաւ աղօթք մրմնջալ ու աչքերը լցուեցին արտասուքով։ Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին։ Նրա առաջ խոնարհած էր Հայոց Հայրիկը…»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին