Ուրբաթ, 11. 10. 2024

spot_img

ԱԺ նախագահը կառավարության ծրագրի հաջողությունը կապում է քաղաքացիների հավատի և մասնակցության հետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագիրը կիրականանա, եթե կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, և մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 14-ն Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ելույթների ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ճիշտ է անում վարչապետը, երբ ասում է, որ զարգացման ճանապարհին մենք կարող ենք կանգնել և այս ծրագիրը կիրականանա միայն մեկ դեպքում, երբ կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, և մասնակցությունը: Այդ դեպքում կապահովվի քաղաքացիների հաղթանակը: Սա կառավարության միակ և լրջագույն մարտահրավերն է: Կհաջողվի կառավարությանը ապահովել սա՝ կհաջողվի ծրագիրը, կկառուցվեն այդ ջրամբարները, և թոշակները կբարձրանան: Չի հաջողվի, ուրեմն ծրագիրը չի իրականանա»,- ասաց Միրզոյանը:

Օրենսդիր մարմնի խոսնակն անդրադարձավ նաև այն պնդումներին, թե կառավարության ծրագրում չկան հստակ թվեր ու ժամկետներ: «Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ: Ո՞ւր են ձեր թվերը, իրավացիորեն հարցնում են մեր գործընկերները, որտե՞ղ, ի՞նչ ժամկետներում և քանի՞ ջրամբար եք դուք կառուցելու: Այս հարցերի պատասխանները կառավարության ծրագրում, այո, չկան, բայց այդ ջրամբարները կառուցվելու են»,- նշեց ԱԺ նախագահը:

Փետրվարի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստում գործադիրը հաստատեց իր ծրագիրը: Փետրվարի 12-ին Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըներկայացրեց կառավարության հաստատված ծրագիրըԳործադիրի ղեկավարին հարց տալուհամար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղվածպատգամավորների հարցերըև մեկնարկեց ելույթների շրջանըԵլույթ ունենալու համարհերթագրվել է 43 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետումպատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին