Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Վարչապետը գյուղացուն հորդորում է հույսը դնել արտահանման վրա

Գյուղատնտեսության ոլորտում պետք է հույսը դնել արտահանման վրա:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում փետրվարի 13-ին Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գյուղատնտեսության ոլորտում պետք է հույսը դնենք արտահանման վրա: Եթե անասնաբուծությունը չդնենք ուղիղ կապի մեջ արտահանման հետ, մենք խնդիր ենք ունենալու: Երբ խոզի մսի առաջարկը մեծանում է, շուկայում գներն ընկնում են, և մարդիկ իրենց աճեցրած խոզի վաճառքով իրենց ծախսը չեն կարողանում հանել, և բոլորը սնանկանում են: Երբ բոլորը սնանկանում են, գները բարձրանում են, և էլի բոլորը սկսում են խոզ պահել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս խնդրում պետք է տեսնել, թե որ ապրանքների արտահանումն է շահավետ դրսի շուկայում:

«Ոչխարաբուծությունը շատ մրցակցային է: Այսօր ոչխարի միս արտահանելու համար Ռուսաստանից ոչխար են ներմուծում Հայաստան: Մեր խնդիրն է խթանել արտահանումը: Արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսելու են խնդրել գյուղացուն, որ իրենց ապրանքը վաճառի: Մյուս կողմից էլ՝ մենք միկրոբիզնեսի համար վարկ ենք տալիս գյուղացուն, որ ոչխար աճեցնի ու շահույթ ստանա»,- նշեց վարչապետը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին