Երեքշաբթի, 18. 02. 2025

spot_img

Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դիտարկում է գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դիտարկում է ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի հարցին:

«Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չենք դիտարկում զուտ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Մենք դա տեսնում ենք ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում, որովհետև ակնհայտ է, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը նոր ցեղասպանությունների կանխարգելման ամեաարդյունավետ գործիքներն են, և մենք այս ճանապարհին պետք է լինենք առավելագույնս պրոակտիվ»,- ասաց Փաշինյանը:

 
 
 

Անդրադառնալով այս ոլորտում ֆինանսական ծախսերին՝ վարչապետը նշեց, որ այդ հարցը կարող են քննարկել ու որոշել, թե ինչ պետք է անել, որ այդ միջոցները ծախսվեն առավել նպատակային:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին