Երեքշաբթի, 25. 03. 2025

spot_img

Պուտինը հրամանագիր ստորագրեց Թուրքիայի նկատմամբ մի քանի հատուկ տնտեսական միջոցների չեղարկման մասին

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Թուրքիայի նկատմամբ մի քանի հատուկ տնտեսական միջոցների չեղարկման մասին: Փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սահմանափակումները մտցվել Էին նախագահի՝ 2015 թվականի նոյեմբերի 28-ի հրամանագրով: Այն ժամանակ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ճգնաժամ Էր առաջացել այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 24-ին Սու-24 ռուսական ռմբակոծիչ խոցեցին Սիրիայի երկնքում: Հրամանագրին համապատասխան, ընդլայնվում Է Թուրքիայի այն քաղաքացիների շրջանակը, որոնք բացառվում են 2015 թվականի նոյեմբերին այդ երկրի նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցների գործողությունից: Այժմ Թուրքիայի այն քաղաքացիների թվին, որոնց համար բացառություն Է արված ՌԴ նրանց ուղեւորությունների ժամանակ, դասվում են պրոֆեսիոնալ վարորդները, որոնք զբաղվում են միջազգային ավտոփոխադրումներով, ինչպես նաեւ վավերական հատուկ անձնագրերի այն տերերը, որոնք կարճատեւ գործուղումների են ուղարկվել ՌԴ, այդ թվում՝ Ռուսաստանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններ: Նշվում Է, որ այդ սահմանափակումները կհանվեն Թուրքիայի կողմից համանման որոշման ընդունման դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին