Կիրակի, 09. 02. 2025

spot_img

Փոխվարչապետի աշխատակազմը վստահեցնում է` գործադիրի և օրենսդիրի օրակարգում օրհներգ կամ դրոշ փոխելու հարց չկա

ՀՀ կառավարությունում և Ազգային ժողովի օրակարգում օրհներգ կամ դրոշ փոխելու հարց չկա:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀփոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներգը և/կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։ Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը և կառուցողական քննարկում պահանջող նյութերի շուրջ համախմբվելը նախընտրելի է։

Ասեմ ավելին և փորձեմ արտերկրում բնակվող իմ ընկերներին և հայրենակիցներին վստահեցնել, որ այս գծով զրուցել եմ թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում աշխատող մի քանի գործընկերների հետ և վստահ կարող եմ ասել, որ օրհներգ և/կամ դրոշ փոխելու օրակարգ չկա»,- գրել է Սիսեռյանը:

Փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարը հավելել է, որ, իր կարծիքով, այս փուլում իրենք շատ ավելի կարևոր և առաջնահերթ խնդիրներ ունեն լուծելու։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին