Կիրակի, 09. 02. 2025

spot_img

ՀՀ ԱԺ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել  է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը, կարեւորելով հայ-ռուսական  բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ  նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել  խորացման  հարցում: 

Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային  կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը:

Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, արդյունավետ աշխատանք է մաղթել:  Դեսպանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության եւ փոխվստահության մթնոլորտում:

Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին՝ համաձայնելով, որ քաղաքական ու տնտեսական գործակցությանը զուգահեռ կարեւոր է նաեւ միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում կապերի ընդլայնումը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին