Շաբաթ, 08. 02. 2025

spot_img

ԱԱԾ քննչական դեպարտամենտն առաջիկայում հանդես կգա Քոչարյանի ունեցվածքի մասին հաղորդագրությամբ. Վանեցյան

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտն առաջիկայում հանդես կգա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու իր ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ հաղորդագրությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Քրեական գործը հարուցված է, իրականացվում է քննություն, և արդյունքների մասին առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապատասխան հաղորդագրություն»,- ասաց Վանեցյանը:

Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանն ասաց, որիրենց ձեռքի տակ է այն սխեմանթե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դարձել«Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր:

ԱԱԾ տնօրենը նաև հայտնեցոր Ռոբերտ Քոչարյանի մնացած ունեցվածքի մասին էլ տվյալներունենորոնք հետագայում կներկայացնենՆա նշեցոր այդ ամենի հետ կապված արդենհարուցվել է քրեական գործփողերի լվացման հիմքով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին