Չորեքշաբթի, 18. 06. 2025

spot_img

Լոս Անճելըսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան յայտարարութիւնը

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոս Անճելըսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը իր մտահոգութիւնն է յայտնում երկու հայկական ամենօրեայ դպրոցներում՝ Էնսինոյի Ս. Նահատակների Ֆերահեան և Քանոկա Փարքի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան կրթօջախներում տեղի ունեցած յանցագործութեան առիթով և խիստ դատապարտում է ատելութեան դրսևորումները՝ ուղղուած հայկական կրթօջախների և Լոս Անճելըսի ամբողջ հայ համայնքի դէմ: ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը սատար է կանգնում լոսանճելըսահայ համայնքի դրսևորած միասնական կեցուածքին: ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը, լուրը ստանալուն պէս, կապ է հաստատել Լոս Անճելըսի քաղաքային իշխանութիւնների հետ՝ յանցագործութեան հետաքննութեանը հետամուտ լինելու նպատակով: Ցեղասպանութիւնից փրկուած սերնդի կողմից հիմնադրուած կրթօջախներում ատելութեան նման դրսևորումները վիրաւորանք են՝ ուղղուած Հայոց Ցեղասպանութեան նահատակներին և նրանց սերունդներին: Համայնքային կառոյցների, Լոս Անճելըսի քաղաքային իշխանութիւնների և իրաւապահ մարմինների հետ սերտ գործակցութեամբ հետամուտ ենք լինելու յանցագործների բացայայտմանը և պատժին՝ յետագայում նման դէպքերն իսպառ բացառելու նպատակով:  

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին