Երեքշաբթի, 31. 03. 2026

spot_img

Զինված ուժերի արդիականացումը նոր իշխանությունների առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայոց բանակի ստեղծումը նորանկախ Հայաստանի պատմության հիրավի ամենափառավոր էջերից է: Ուզում եմ արժանին մատուցել այն անձանց, ովքեր Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին կանգնած են եղել մեր բանակի ստեղծման ակունքներում: Ուզում եմ գլուխ խոնարհել այն տղաների առջեւ, ովքեր այս պահին ամուր են պահում մեր պետական սահմանները, նրանց ընկերների առջեւ, ովքեր այս տարիների ընթացքում իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր երկիրը, նրանց ծնողների ու ընտանիքների առջեւ:

Զինված ուժերի արդիականացումը նոր իշխանությունների առաջնահերթություններից է: Եվ մենք միասին քայլ առ քայլ լուծելու ենք բոլոր խնդիրները, որոնց արդյունքում պիտի էլ ավելի բարձրանա բանակի մարտունակությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր զինվորներին եւ սպաներին: Դուք խաղաղության ու պետականության զարգացման երաշխավորն եք»: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին