Երեքշաբթի, 01. 07. 2025

spot_img

Ս. Ծննդեան և Աստուածյայտնութեան տօնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

Ալմելօ, Հոլանտա

Համառօտ պատմութիւն եկեղեցւոյ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին առաջին հայկական աղօթատեղին չէր Ալմելոյի հայերի համար։ Մինչ եկեղեցու կառուցումը տեղի հայերը 1992 թուականից աղօթքների էին մասնակցում և պատարագներ մատուցում մի հին դպրոցում, որ ձևափոխել, օծել և դարձրել էին եկեղեցի:

Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին հիմնադրել են Ալմելոյի հայերը, ովքեր իրենց ընտանիքներով հաստատուել են Ալմելոյում 1966 թուականից։ Եկեղեցու շինարարութիւնն ու հիմնարկէքը սկսել են 2003 թուականի Մայիսից և աւարտին հասցրել և օծել 2003 թուականի Նոյեմբերի 29-ին` ձեռամբ Տէր Գիւտ Արքեպիսկոպոս Նագգաշեանի, Հոգևոր հովուութեամբ` Տէր Խաչատուր Աւագ Քհնյ. Ֆրանգեանի:
Եկեղեցին իր ճարտարապետութեամբ նման է հայ աւանդական եկեղեցիներին։ Եկեղեցուն կից կառուցուած է նաև Գալուստ Կիւլպենկեանի անունը կրող միջոցառումների սրահ: Եկեղեցու բակում կայ Հայոց Ցեղասպանութեան զոհերին նուիրուած երկու յուշարձան, առաջինը հիմնադրուել է 2003 թուականին 1 խաչքարով, երկրորդը՝ 2014 թուականին, Հայաստանից բերուած 16 խաչքարերով:

2003 թ. Նոյեմբերի 29-ից ցայսօր Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին իր տանիքի ներքոյ է հաւաքում օտար հողում ապրող իր զաւակներին: Ալմելոյում և շրջակայքում այսօր ապրում են շուրջ 6,000 հայեր։

 

***

Սոյն թուականի Յունուարի 4-7-ը Ալմելօ այցելեց Արևմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ և Վատիկանում՝ Հռոմի Սուրբ Աթոռում Հայաստանեայց եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը:

Այցն ընթացաւ յագեցած օրակարգով և օգտակար հանդիպումներով:

. Յունուարի 4-ին Խաժակ Սրբազանը հանդիպում ունեցաւ Ալմելոյի եկեղեցական խորհրդի և Հոլանտայի տարբեր քաղաքներում գործող հայ եկեղեցական համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը տեղեկացաւ տարբեր համայնքներում ծաւալուող գործունէութիւնների, ձեռքբերումների, յաջողութիւնների, ծրագրերի ու մարտահրաւէրների մասին։

. Յունուարի 4-ի երեկոյեան Ալմելոյի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Գալուստ Կիւլպենկեան սրահում Սրբազան Հօրը ողջունեցին և բարի գալուստի խօսքեր ասացին եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետը և Հոգևոր հովիւը (Տէր Մաշտոց Քհնյ. Բաղդասարեան, ատենապետ՝ Օննիկ Գելիջի), որից անմիջապէս յետոյ եկեղեցու «Ս. Մեսրոպ Մաշտոցի» անուան կիրակնօրեայ դպրոցի սաները բեմադրեցին Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան հանդէսը (տնօրէն՝ Սվետլանա Անդրէասեան): Իրենց գեղեցիկ երգեցողութեամբ երեկոն առաւել գեղեցկացրին եկեղեցու «Գեղարդ» երգչախումբը (խմբավար՝ Նելլի Արմէնեան): Միջոցառմանը ներկայ էին նաև եկեղեցու հովանու ներքոյ գործող «Զարթօնք» պարային համոյթը, որի սաները կատարեցին հայկական գեղեցիկ պարերի շարան (պարուսոյց՝ Լիլիթ Եղիազարեան): Միջոցառումը աւարտուեց հաճելի և համեղ ճաշկերոյթով, որին ներկայ էին վերոնշեալ բոլոր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաև սարկաւագաց ու դպրաց դասերը, եկեղեցու կամաւորների խումբը և Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի պահպանման կոմիտէի անդամները:

. Յունուարի 5-ին Սրբազան Հայրը մասնակցեց Ս. Ծննդեան Ճրագալոյցի Ս. Պատարագին, որին ներկայ էր նաև Հոլանտայում Ասորի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Պօղիկարպոս Արքեպիսկոպոսը: Պատարագը մատուցեց Ալմելոյի Հոգևոր հովիւ Տէր Մաշտոց Քհնյ. Բաղդասարեանը: Պատարագին ներկայ էր նաև Հոլանտայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայեան:

. Յունուար 6-ին Սրբազան Հայրը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան և Աստուածյայտնութեան տօնին Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ալմելոյի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: Յաւարտ պատարագի Սրբազան Հայրը կատարեց նաև Ջրօրհնեաց արարողութիւն: Երկու օրերի Սուրբ Պատարագներին Տիրոջ Սուրբ Ծննդեան Աւետիսին հաղորդ եղան շուրջ 3 հազար հաւատացեալ հայորդիներ:
Պատարագից յետոյ Սուրբ Ծննդեան ճաշկերոյթը կայացաւ եկեղեցուց դուրս, Սրբազան Հօր, Հայաստանի մեծարգոյ դեսպանի և եկեղեցու կազմակերպութիւնների ղեկավարների մասնակցութեամբ՝ տօնական մթնոլորտում:

. Յունուարի 6-ի երեկոյեան Սրբազան Հայրը իր օրհնութիւնն ու Տիրոջ Ս. Ծննդեան Աւետիսը փոխանցեց ՀՄԸՄ և ՀԲԸՄ միութիւնների կազմակերպած տօնական խրախճանքին ներկայ հայորդիներին:

 

 

 

 

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին