Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Աջափնյակում մետրոյի 2 նոր կայարան կստեղծվի. Մեսչյան

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է մետրոպոլիտենի նոր կայարաններ ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Մենք նախատեսում ենք նոր կայարաններ կառուցել, արդեն ծրագիրը կա: Աջափնյակում 2 կայարան է նախատեսվում ունենալ»,- նշեց Մեսչյանը և հավելեց, որ դեռևս կսահմանափակվեն ամենաստրատեգիական գծով՝ Աջափնյակը կապելով մայրաքաղաքի կենտրոնի հետ: 

Նա ընդգծեց, որ հետագայում գուցե Դավիթաշեն վարչական շրջանում նույնպես կառուցվի, սակայն դա ավելի ուշ կլինի, քանի որ մեծ գումարներ են պահանջվում այդ ամենի համար:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը մայրաքաղաքի մետրոյի ցանցն է, որի կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկվել է 1981 թվականին և ընդլայնվել մինչև 1996 թ., երբ շահագործման է հանձնվել Շենգավիթ-Չարբախ հատվածը: Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային և Չարբախ, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին