Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

«Արսենալ»-ի երկրպագու ՀՀ նախագահը հույս է հայտնել ներկա գտնվել Հենրիխ Մխիթարյանի խաղերից մեկին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլի Հայաստանի Ազգային Հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ և վերստին ուրախություն կպարգևի ֆուտբոլասերներին: 

Որպես Լոնդոնի «Արսենալ»-ի երկար տարիների երկրպագու` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա ներկա գտնվել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերից մեկին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին