Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության բարձր մակարդակի հանդիպումները, պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմամբ, հնարավորություն են պահպանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով հունվարի 22-ին Դավոսում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:

«Ցանկացած նման հանդիպում Արցախը միշտ ողջունել է այն առումով, որ այդ հանդիպումները թույլ են տալիս պահպանել բանակցային գործընթացի շարունակականությունը և նպաստում են տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանը: Մենք չենք պատկերացնում առհասարակ, որ հնարավոր է ինչ-որ հակաարցախյան որոշում կայացվի»,- ասաց Բաբայանը: Թեև հանդիպման բովանդակության մանրամասները հայտնի չեն, սակայն Արցախում վստահ են, որ այդ հանդիպումներում հակահայկական որոշումներ հնարավոր չեն:

Դավիթ Բաբայանի խոսքով` շփման հավանականությունը մեծ էր, սակայն կոնկրետ հարցեր քննարկված լինել չեն կարող: «Որ կհանդիպեին, կանխատեսելի էր, որովհետև ի վերջո նույն միջոցառմանն էին մասնակցում, ֆիզիկապես չէին կարող իրար չտեսնել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ հարցեր են քննարկվել, ապա խնդրի համապարփակ կարգավորման մասին այս պահի դրությամբ խոսել հնարավոր չէ: Նախ և առաջ` վերականգնված չէ բանակցությունների լիարժեք ձևաչափը` պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ: Նաև Ադրբեջանը չի վերանայել իր ռևանշիստական, հայատյաց դիրքորոշումները»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջևԴավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր ենփոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցայինգործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին