Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Պետությունն ամբողջությամբ փոխանցելու է չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը. Արսեն Թորոսյան

Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի: Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին  հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ  ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա: Մենք քննարկումների արդյունքում եկանք նրան, որ պետք է մեղմենք քաղաքացիների վրա եղած բեռը, համավճարի մասին է խոսքը: Առաջ պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Հիմա որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը  ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,-ասաց Թորոսյանը: 

Նա շեշտեց, որ պետությունը կփոխանցի գումարն ամբողջությամբ ու շուկայական գներով: Նախարարը մեծապես կարևորեց նաև  հենց շուկայական գնով գումարի փոխանցումը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին