Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Ադրբեջանին թշնամի է պետք, որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից. Լապշին

Ադրբեջանին թշնամի է պետք, որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական սոցիալ-քաղաքական խնդիրներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը:

«Ի սկզբանե ինձ հետ կապված ողջ պատմությունը հորինվել էր ներքին օգտագործման համար, ժողովրդի՝ ավելի ոչ գրագետ հատվածի համար: Իրենց թշնամու կերպար է պետք, որպեսզի Ադրբեջանի ժողովրդին շեղեն իրական սոցիալ-քաղաքական խնդիրներից: Ես այդ պատճառներից մեկն եմ: Եթե Լապշինը չլիներ, անհրաժեշտ կլիներ Լապշինին հնարել: Եվ հիմա նրանք անընդհատ գրում ու պատմում են, թե ինչպիսի վատն ու սարսափելին եմ ես»,- ասաց Լապշինը:

Բլոգերի խոսքով` Ադրբեջանին Ղարաբաղը պետք չէ, նրան սառեցված հակամարտությունն է պետք:

«Իրենց ամենակարևոր թշնամին Հայաստանն է, և ոչ այնքան նրանց Ղարաբաղն է պետք, Ղարաբաղը նրանց պետք էլ չէ իմ կարծիքով, որքան պետք է սառեցված հակամարտություն, և հնարավորություն բացատրելու երկրում տիրող կոռուպցիան ու ամենաթողությունը նրանով, որ ամեն ինչի մեղավորը Հայաստանն է»,- ասաց բլոգերը:

Ալեքսանդր Լապշինը նշեց, որ Ադրբեջանի ներկայիս քարոզչությունը հիմնված է այսպիսի հորինված բաների վրա:

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայնՊաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել՝ իբր «առանց իրենց հետհամաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով»:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետորով Լապշինը պետք էարտահանձնվեր ԱդրբեջանԼապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր ՄինսկիցԲաքուպետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴև Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռնա դատապարտվել էրտարվա ազատազրկման: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեցԼապշինին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին