Չորեքշաբթի, 18. 03. 2026

spot_img

ԼՀԿ-ի համար անընդունելի են մարզպետարանի աշխատակիցների ստացած բարձր պարգևավճարները

Պետական բյուջեի հաշվին շռայլ պարգևավճարներ հանձնելն անընդունելի է: «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով մարզպետների ու մարզպետարանի աշխատակիցների կողմից ստացած պարգևավճարներին, լրագրողներին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանը:

«Երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր պարգևավճարների մասով բյուջեի հատկացումների ավելացումը, մենք նշում էինք, որ դա վատ պրակտիկա է, և պետք է բարձրացնել աշխատավարձերը, բայց բյուջեից այդքան մեծ թվով պարգևավճարներ չտալ ծառայողներին: Այն կարգադրությունները, որոնք արել են մարզպետները, անընդունելի են, որովհետև մի քանի ամիս աշխատած ծառայողները չէին կարող ստանալ այդքան բարձր պարգևավճարներ»,- ասաց Սամսոնյանը: 

ՀՀ մի քանի մարզպետարանների հրապարակած հաշվետվություններից պարզ է դարձել, որ մարզպետները խոշոր գումարներով պարգևատրել են իրենց և մարզպետարանի աշխատակիցներին: Օրինակ, Կոտայքի մարզպետարանի աշխատակիցները որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվել են մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից՝ ստանալով՝  172-460 հազար դրամի չափով պարգևավճար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին