Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահ

Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը, ընտրությունը կայացել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստի ընթացքում. արդյունքները հայտարարել է ԵԽԽՎ փոխնախագահ Ռոջեր Գեյլը:

ԵԽԽՎ նախագահի ընտրության հարցը Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգի առաջին հարցն էր:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին և կշարունակվի մինչև հունվարի 25-ը: Նստաշրջանի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:

Պասկեն ԵԽԽՎ նախագահ էր ընտրվել 2018թ. հունիսի 25-ին: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին