Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի համար դեռ վերջնական որոշում չկա. քննարկումները շարունակվում են

Իշխանությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ դեռ ինտենսիվ քննարկումների փուլում է: Այն հավանաբար Ազգային ժողով կբերվի հենց առաջին նստաշրջանի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Մենք այն քաղաքական ուժն ենք, որ իսկապես գործում ենք թափանցիկ և հրապարակային: Եվ երբ ասում ենք, որ քննարկումների փուլում է, ուրեմն քննարկումների փուլում է: Մենք ինտենսիվորեն՝ և գործադիրում, և գործադիր-օրենսդիր ֆորմատով ենք քննարկում կառուցվածքի հարցը: Վերջնական որոշում այս պահին չկա: Մասնավոր ենթադրություն կարող եմ անել: Քննարկումներից տպավորությունս այն է, որ Ազգային ժողովի առաջին  նստաշրջանում կբերենք կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը»,-ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նաև չբացառեց առաջին նստաշրջանում նախագիծն ԱԺ չբերելու տարբերակը: Նա նշեց, որ դեռ քննարկում են այդ հարցը:

Հունվարի 16-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ դեռ կառավարութան փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծ չի ներկայացվել խորհրդարան:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նորկառավարությունը կազմված է լինելու վարչապետիցերկու փոխվարչապետից եւնախարարներիցԿրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնըՆախագծովնախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

առողջապահության նախարարություն

արդարադատության նախարարություն                               

արտակարգ իրավիճակների նախարարություն

արտաքին գործերի նախարարություն

բնապահպանության նախարարություն

կրթությանգիտությանմշակույթի եւ սպորտի նախարարություն

պաշտպանության նախարարություն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներինախարարություն

բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն ֆինանսներինախարարություն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին