Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Սիոբան Նաշ Մարշալի «Նախահայրերի մեղքը» գրքի շնորհանդէս-դասախօսութիւն Յունուար 31-ին եւ Փետրուար 1-ին

Կլենտէյլ-Փասատինա

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հանրութիւնը, հանրային դաստիարակները, պատմութեան հետազօտողները եւ համայնքի ղեկավարները հրաւիրւում են ներկայ գտնուելու “The Sins of the Fathers”, «Նախահայրերի մեղքը» Թուրքիոյ Հայոց Ցեղասպանութեան  ժխտողութեան մասին գրքի շնորհանդէսին եւ դասախօսութեան, որ տեղի է ունենալու Հինգշաբթի, Յունուար 31-ին, երեկոյեան ժամը 7:30-ին «Ապրիլ» գրախանութում, հասցէ՝ 415 E. Broadway, Glendale, CA 91205 եւ Ուրբաթ, Փետրուար 1-ին, երեկոյեան ժամը 7:30-ին Հայ Կիլիկիա Աւետարանչական եկեղեցու սրահում, հասցէ՝ 339 S. Santa Anita Ave., Pasadena 91107:

            Սիոբան Նաշ Մարշալ՝ «Նախահայրերի մեղքը» գրքի հեղինակը, Մերի Թ. Քլարք Կաճառի Քրիստոնէական փիլիսոփայութեան ամբիոնի գլխաւոր աթոռի պաշտօնավարն է: Նա հեղինակն է բազմաթիւ գրքերի եւ յօդուածների մետաֆիզիկայի (բնազանցական) եւ չարութեան խնդիրների. նա նաեւ գրել է գրքեր ու յօդուածներ ընդհանուր հասարակութեան համար, որոնցից են՝ «Ժուան դ՚Արքը – Հոգեւոր կենսագրութիւններ» եւ «Ինչո՞վ է սեպւում ազատ լինել» – Կրօնը եւ ժողովրդավարութեան արմատները»:

            Վերջին տարիներում, Սիոբան Նաշ Մարշալը շատ ուշադրութիւն է նուիրել ցեղասպանութեան եւ ցեղասպանութեան ժխտողականութեան խնդրին: «Նախահայրերի մեղքը» նրա առաջին հեղինակած գիրքն է այս նիւթի շուրջ: Սիրիայում պատերազմական վիճակը սկսուելուց յետոյ, նա եւ իր որոշ ընկերակիցներ հիմնում են CINF-ը (Christians In Need Foundation), որի միջոցով նրանք փորձում են օգնել տեղւոյն հնագոյն քրիստոնէական աշխարհի մշակոյթ ունեցող ժողովուրդներին:

            Անթոնիօ Ասլան, իտալահայ գրող եւ միջազգային աշխարհում լաւագոյն ճանաչուած “Skylark Farm”՝ «Արտոյտների ագարակ» գրքի հեղինակ եւ Padova (Փատովա) համալսարանի փրոֆեսոր, ունի հետեւեալ գրառումն «Նախահայերի մեղքը» գրքի վերաբերեալ. «Հայոց Ցեղասպանութեան օրինակելի պարագայի միջոցով, այս բացառիկ գիրքը մատուցում է մի հզօր եւ թափանցող դաւաճանութեան եւ ոչնչացման նկարագրութիւն, որ ժամանակակից փիլիսոփայութեան մերժումը իր իսկ ճակատագրին աշխատցուած է աշխարհի վրայ»:

            Պատմութեան պրոֆեսոր Թաներ Աքչամը, Ռոբերթ Արամը, Մարիան Գալուստեան ու Ստեփան եւ Մարիան Մուգար Հայոց Ցեղասպանութեան հետազօտութիւնների ամբիոնները ունեն հետեւեալ մեկնաբանութիւնները. «Փիլիսոփայ Սիոբան Նաշ Մարշալի՝ «Նախահայրերի մեղքը» շատ գնահատելի եւ անհրաժեշտ գիրք է: Այն դուրս է գալիս դասական թուրքական ժխտողականութեան բացատրութիւնից եւ հանդիսանում է ուսման գլխաւոր առարկայ Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութիւնների ոլորտում»:

         «Նախահայրերի մեղքը» կը ներկայացուի անգլերէն լեզուով Սիոբան Նաշ Մարշալի կողմից: Հանդիսավարներն են լինելու Ռիթա Մահտեսեանը (հայերէն) եւ Հէլէն Ալիս Հէյգը (անգլերէն): Ձեռնարկի ընթացքին պիտի արտասանէ եւ երգէ Մարիան Փաչանեանը հայերէն լեզուով:

            Ձեռնարկի կազմակերպիչներն են՝ Արարատ հիմնադրամը, Ապրիլ գրատունը, Christians In Need Foundationը եւ Փասատինայի Կիլիկիա Հայ Աւետարանչական եկեղեցին:

            Հասարակութիւնը խրախուսւում է մասնակցելու այս շատ նորոյթ դասախօսութիւն-շնորհանդէսին: Մուտքը ազատ է եւ լինելու է հիւրասիրութիւն: Յաւելեալ տեղեկութեան համար հեռախօսել (818) 303-5566 թուին:

ՖՐԵԴՐԻԿ ՎԱՐԴԱՆԵԱՆՑ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին