Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում հայ գերիների հարցը. Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանում գերեվարված հայերի հարցը պետք է պահել մշտական ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Մարդու իրավունքներիպաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

«Այս պահին Ադրբեջանում ունենք 4 հայ պատանդ: Նրանցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ Արցախի, մեկն էլ՝ Ռուսաստանի: Եթե ասեմ, որ մենք շատ լուրջ գործիքակազմ ունենք այս հարցում, ճիշտ չի լինի: Հարցի ավելորդ հանրայնացումը հաճախ հանգեցնում է ոչ ցանկալի հետևանքների: Մենք ընդամենը պետք է պարբերաբար մեր ուշադրության տակ պահենք այս խնդիրը, և փորձենք պատկան մարմիններից՝ Կարմիր խաչից պարբերաբար տեղեկություններ ստանալ, առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու»,- ասաց Զոհրաբյանը: 

Հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածուն նշեց, որ իր ընտրվելու դեպքում հանձնաժողովը շարունակելու է ակտիվորեն աշխատել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին