Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Կառավարության կառուցվածքը փոփոխելու վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ներառված կետի՝ կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցի վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտնեց ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:

«Մեր օրակարգի 6-րդ կետի՝ Կառավարության առաջարկությամբ ներառված Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը դեռ չկա: Այսպիսի փոփոխությունների նախագիծ ներկայացնելը գործադիրի իրավունքն է, որից նա կարող է օգտվել կամ չօգտվել: Այս պահին Կառավարության կառուցվածքը փոփոխելու վերաբերյալ որևէ նախագիծ ներկայացված չէ կառավարության կողմից»,– ասաց Միրզոյանը:

 «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

առողջապահության նախարարություն

արդարադատության նախարարություն

արտակարգ իրավիճակների նախարարություն

արտաքին գործերի նախարարություն

բնապահպանության նախարարություն

կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

պաշտպանության նախարարություն

տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն

ֆինանսների նախարարություն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին