Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 108 պատգամավոր: Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 15-ին տեղի ունեցած նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա նաև հայտնեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 130-ը, երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

«Պատգամավորների քվեարկության արդյունքում ԱԺ փոխնախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը»,- նշեց Հովակիմյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ինՀՀ 7-րդգումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունԱԺառաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ ՄիրզոյանըԱզգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Ալեն Սիմոնյանի ևԼենա Նազարյանի թեկնածությունըիսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնըՍահմանադրության համաձայն պետք է տրվեր ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէմեկինԸնդդիմության փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցություննառաջադրել էր Վահե Էնֆիաջյանիիսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանիթեկնածությունը:

Քվեարկության մեկնարկից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ իրենց խմբակցությունը ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի համար ձայն է տալու  մեծ համամասնությամբ ներկայացված թեկնածուին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին