Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Օհանյանը:

«Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում»,- գրել է նա:

ՊՆ նախկին նախարարը նշել է, որ պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգը տապալելը): Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին